Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եռյակի և իշխանության տարբերությունը

Եռյակի և իշխանության տարբերությունը
09.10.2014 | 14:18

«Համոզված եմ, որ դուք ինձնից և իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել և չեք լսելու հակառուսական հայտարարություններ»։ Սրանք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքերն են, ով հարցազրույց է տվել ng.ru-ին: Ծառուկյանի համախոհներն այսօր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են, որոնց ներկայացուցիչները ԲՀԿ-ի հետ հանրահավաքներ ունեցան Հայաստանի մի քանի քաղաքներում, իսկ վաղը տեղի կունենա այս երեք ուժերի հանրահավաքը Երևանում: ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»: Եթե Ծառուկյանն այս հայտարարությունն աներ 2013-ից առաջ, գուցե մտածեինք, որ առնվազն մեկ ուժի պարագայում այս խոսքերն անիրատեսական են: Սակայն նախագահական վերջին ընտրություններից հետո «ռսի ոտը» գնաց և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այնպես որ, ռուսամետության հարցում երեք ուժերը հավասար են: ԲՀԿ-ի ղեկավարն այդ մասին վաղուց է բարձրաձայնել, նաև ցույց տվել իր վարքագծով, իսկ այսօրվա հարցազրույցում պարզապես պնդել է Ռուսաստանի (նույնն է թե՝ այդ երկրի իշխանության) նկատմամբ իր նախկին վերաբերմունքը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այս ուժը դեռ մի թթու խոսք չի ասել Ռուսաստանին: Եվ դեռ ավելին: ՈՒրեմն՝ ո՞րն է նրանց տարբերությունը գործող իշխանությունից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ